Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ստոմատոլոգիա

MIS. առաքելություն և նպատակ

Իսրայելում 1995 թ-ին հիմնադրված  MIS` «Medical Implant System» (Բժշկական իմպլանտոլոգիական համակարգեր) ընկերությունը սկսեց իմպլանտոլոգիական համակարգեր արտադրել, որը գործնականում անմիջապես մեծ հեղինակություն ձեռք բերեց  այնպիսի առաջատար երկրների ստոմատոլոգների և իմպլանտոլոգների շրջանում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Անգլիան, ինչպես նաև Հարավ-արևելյան և Կենտրոնական Ասիայի երկրները:

 

Շնորհիվ կատարելության,«Medical Implant System»-ի արտադրած իմպլանտոլոգիական համակարգերը մեծ հեղինակություն վաստակեցին: 

 

MIS ընկերությունը զբաղվում է իմպլանտոլոգիական համակարգերի մշակմամբ և արտադրությամբ. այն արտադրում է իմպլանտատներ, հաշվի առնելով նորագույն, բայց օստեոինտեգրացիայի կենսամեխանիկայի ոլորտում ստուգված մշակումները, կենսական ցանկացած դեպքին համապատասխան: Իմպլանտոլոգիական համակարգերը պատրաստվում են կենսահամատեղելի բժշկական տիտանից, որոնց մակերեսի կրկնակի մշակման շնորհիվ հնարավոր է լինում ստանալ բնական էմալի ցանկացած երանգ և լիարժեք վերականգնել ատամը:    

 

Ընկերության հաստիքակազմում են շատ գիտնականներ, հետազոտողներ, ինժեներներ, ովքեր ակտիվորեն գիտական և կլինիկական հետազոտություններ կատարելով իմպլանտոլոգիայի ոլորտում, անընդհատ նոր և կատարելագործված տեսականի են առաջարկում, հսկողության տակ պահելով արտադրանքը: 

 

MIS ընկերությունն իր հետ համագործակցող կլինիկաներին է առաջարկում  իր արտադրած իմպլանտոլոգիական համակարգերի հետ աշխատելու գործիքներ, տեխնիկական սարքավորումներ, որոնք մշակված և պատրաստված են գիտության վերջին տեխնոլոգիական նվաճումներին համապատասխան: ժամանակակից սարքավորումներով պատրաստված իմպլանտները տարբեր ձևեր ու չափեր ունեն, կատարելապես համապատասխանում են նվազագույն ծնոտային ոսկրային ծավալ ունեցող մարդկանց: Եվ զարմանալի չէ, որ ստոմատոլոգ-իմպլանտոլոգները հաճույքով են աշխատում այդ համակարգով, քանի որ այն նշանակալիորեն թեթևացնում է աշխատանքը և հնարավորություն է տալիս առավելագույն արդյունքներ ստանալ: Պացիենտները նույնպես շատ գոհ են և համակարգի իմպլանտատներից, և դրանց հետ կատարվող աշխատանքային ընթացքից: 

 

Այժմ բազմաթիվ մասնագետներ նշում են, որ «Medical Implant System»-ի իմպլանտատների համակարգը ևս մեկ առավելություն ունի` այն գին-որակ հարաբերակցությունն է, որը հնարավորություն է տալիս պացիենտներին լրիվ իրական գներով բարձրորակ իմպլանտոլոգիական ծառայություններ ստանալ:  

 

MIS-ը համագործակցում է արևմտյան հայտնի ստոմատոլոգիական դպրոցների, լաբորատորիաների հետ ատամնային իմպլանտացիայի ուսումնասիրությունների, հետազոտությունների ոլորտում: Դա թույլ է տալիս «Medical Implant System»-ի իմպլանտատների համակարգը  դարձնել հուսալի, դյուրին տեղադրվող, պացիենտի համար հարմարավետ համակարգ:

 

MIS-ի արտադրանքը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, ստացված հավաստագրերը վկայում են արտադրանքի բարձրորակ լինելու մասին: Այդ իսկ պատճառով դրանք գնահատվում են ողջ աշխարհում: MIS ընկերությունն այն քչերից է, որ ստացել է ամերիկյան FDA արտոնագիրը, իսկ այն համարվում է աշխարհում ամենաբարձր չափորոշիչը: 

 

MIS-ը, ինչպես նշեցինք, որպես համաշխարհային շուկայում տեղ գրաված կազմակերպություն, շուկայի հերթական, հաջորդական ուսումնասիրություններից հետո, իր մասնաճյուղը հիմնեց նաև Հայաստանում, այն «M կենտրոնն է», որը գտնվում է Երևանում: 

 

«M կենտրոնի» նպատակն է ստոմատոլոգիական կլինիկաներին ներկայացնել MIS-ի նյութա-տեխնիկական հարուստ բազան, որը «M կենտրոնը» հաջողությամբ իրականացնում է և, դրանով հանդերձ, կատարում է նաև արտադրանքի մանրածախ վաճառք: 

 

Ի դեմս «M կենտրոնի», MIS-ի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ստոմատոլոգիական-իմպլանտոլոգիական կլինիկայի օգտվել MIS-ի հզոր նյութա-տեխնիկական բազայից,  որը օգնում է բժիշկ-իմպլանտոլոգին անմիջապես տեղում գտնել ցանկացած կլինիկական իրավիճակի գրագետ լուծումը, հետևաբար, բարձրորակ բուժծառայություններ մատուցել:

 

Այդ համագործակցության շնորհիվ, յուրաքանչյուր կլինիկա կարող է պարբերաբար, լիարժեք ինֆորմացիա ստանալ աշխարհում իմպլանտոլոգիայի ոլորտում կատարվող գիտա-հետազոտական վերջին մշակումների, MIS-ի անընդհատ համալրվող նյութա-տեխնիկական բազայի վերջին նորությունների վերաբերյալ և, հնարավորինս, ձեռք բերել իրենց աշխատանքի համար անհրաժեշտը: 

 

«M կենտրոնը» զբաղվում է նաև իմպլանտ-համակարգի վիրտուալ պլանավորմամբ, հատուկ ծրագրերի միջոցով, «Mguide» վեբ-համակարգի օգնությամբ: Դիմա-ծնոտային համակարգի երկչափ և եռաչափ (2D և 3D) պատկերները, որոնք վիրտուալ  միջավայրում հստակ արտացոլում են դիմա-ծնոտային համակարգի իրական վիճակը, հնարավորություն են տալիս  վեբ-քննարկումներ և խորհրդատվություններ կատարել, ներառյալ

«Mguide -նմուշի» (shablone) պատրաստումն ու ստուգումը, որը ճիշտ ուղեցույց է դառնում բժիշկ-իմպլանտոլոգի համար, հնարավորություն տալով առավել դյուրին, ճշգրիտ և անվտանգ իմպլանտացիա կատարել, կանխատեսելով արդյունքը: 

 

ՙ«M կենտրոնում» կատարվում է նաև դիմա-ծնոտային համակարգի համակարգչային տոմոգրաֆիական ախտորոշում: 

 

Կենտրոնում տեղադրված է վերջին սերնդի «J morita» մակնիշի համակարգչային տոմոգրաֆը, որը, որպես այդպիսին, միակն է տարածաշրջանում: ՀՏ-ն հնարավորություն է տալիս ստանալ դիմա-ծնոտային համակարգի պատկերը 2D, 3D ձևաչափերով, ինչպես նաև, կատարում է հատվածային շերտագրում, որը մեծ առավելություն է դիմա-ծնոտային համակարգում առկա խնդիրները հայտնաբերելու, պացիենտի դիմա-ծնոտային համակարգի վերաբերյալ մանրամասն ինֆորմացիա ունենալու և համապատասխան բուժմիջոցառումներ իրականացնելու առումով: Ախտորոշումը կատարվում է բուժող բժշկի ուղեգրմամբ, ինֆորմացիան ձայնագրվում է սկավառակի վրա և տրամադրվում է հիվանդին: 

 

Պետք է շեշտել նաև հետևյալ կարևոր հանգամանքը.«M կենտրոնի» շնորհիվ, ժամանակ առ ժամանակ Հայաստան են հրավիրվում արտասահմանյան բարձրակարգ մասնագետներ, ովքեր դասախոսություններ են կարդում աշխարհում ստոմատոլոգիական ոլորտում կատարվող նորությունների, գիտա-տեխնիկական վերջին մշակումների վերաբերյալ, ինչպես նաև, վարպետության դասեր են անցկացնում, որը նպաստում է տարածաշրջանում և ստոմատոլոգիայի, և իմպլանտոլոգիայի բնագավառում մատուցվող բուժծառայությունների մակարդակի բարձրացմանը:

 

«M կենտրոնի» ներկայացրած գրագետ, համապարփակ ինֆորմացիայի շնորհիվ Հայաստանում բազմաթիվ ստոմատոլոգիական-իմպլանտոլոգիական կլինիկաներ  երկար ժամանակ է, ինչ  համագործակցում են կենտրոնի հետ: 

 

Այդ կլինիկաներից մեկն է «Արեգակ» ստոմատոլոգիական-իմպլանտոլոգիական կլինիկան, որի գլխավոր բժիշկն է Դավիթ Հակոբյանը: Կլինիկան հագեցած է ժամանակակից լավագույն բժշկական սարքավորումներով: Բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող բուժանձնակազմի կողմից օգտագործվող տեխնոլոգիաներն ու նյութերը ժամանակակից ստոմատոլոգիայի վերջին մշակումներն են, որոնք արդեն դրական արդյունքներ են ապահովել աշխարհի բոլոր առաջատար կլինիկաներում:  Կլինիկայի հիմնական նպատակն է լուծել հիվանդի  դիմա-ծնոտային համակարգի հետ կապված բոլոր խնդիրները, մատուցելով որակյալ և անվտանգ ստոմատոլոգիական-իմպլանտոլոգիական ծառայություններ: Իսկ կլինիկայի հաջողության գրավականը թիմային մոտեցումն ու դրական արդյունքն է: Կլինիկայում հատուկ շեշտադրում է կատարվում բուժման բարձր որակի, ստոմատոլոգիական խնդիրների հանդեպ համալիր մոտեցում ցուցաբերելու վրա: Շատ կարևոր է պացիենտի գոհունակությունն աշխատանքային պրոցեսից, բնականաբար, նաև ստացված արդյունքից: 

 

«Արեգակի» հաջողության գրավականը բժիշկների պրոֆեսիոնալ հեղինակությունն է, ժամանակակից տեխնոլոգիաները և պացիենտների հանդեպ հարգալից վերաբերմունքը: 

 

Առաջատար լինելն այնքան էլ դյուրին չէ, իսկ «Արեգակը» երկար տարիներ է, ինչ կարողանում է այդ դիրքը պահել:

 

Ձգտել գրավել հաջորդ բարձունքը, ահա այն, ինչով հպարտանում են կլինիկայի գլխավոր բժիշկ Դավիթ Հակոբյանն ու բուժանձնակազմը…

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ